Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նախատեսվում է կառուցել 196 թեքահարթակ

Նախատեսվում է կառուցել 196 թեքահարթակ
14.07.2013 | 11:48

Հուլիսի 1-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանում կառուցվելիք 100 թեքահարթակների, դրանց նախահաշվի, ֆինանսական հիմնավորումների, և այդ կարգի այլ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ 2013 թվականի բյուջեով հատկացված 20 մլն դրամով նախատեսում են կառուցել 196 թեքահարթակներ`Բաղրամյան, Կորյուն, Աբովյան, Մոսկովյան, Տերյան և Գ. Լուսավորիչ փողոցներում:

Այժմ կատարվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի լրամշակում, ինչը կապված է դրանց տեղի ու դիրքի հետ: Իսկ Գ.Լուսավորիչ փողոցի 7 թեքահարթակների կառուցման աշխատաքներն ավարտվել են:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ